Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Համարյա՝ անեկդոտ

Համարյա՝ անեկդոտ
12.03.2026 | 14:53

Գրոմիկոն (Սովետի ամենաերկարակյաց արտգործնախարարը) ԱԲ-ին հարց է տալիս, թե ե՞րբ Սովետում կոմունիզմ կլինի: ԱԲ-ն պատասխանում է. «3 կիլոմետրից»: Գրոմիկոն լրացուցիչ հարց է տալիս, թե՝ դա ի՞նչ է նշանակում: ԱԲ-ն մեկնաբանում է. «Ընկեր Գրոմիկո, ինձանից յան տուր, ձեր երկրի ղեկավար Բրեժնևը համագումարում ասել է, որ ամեն հնգամյակ մի քայլ է դեպի կոմունիզմ»:

Հիմա Նիկոլն ասել է. «Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի»:

Թեև ես արհեստական բանականության չափ խելք չունեմ, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 3 միլիոն մարդ: Դա ինքը՝ Նիկոլն է հայտարարել Լենինի հրապարակում, որ էս երկիրը 3 միլիոն վարչապետ ունի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 11796

Մեկնաբանություններ